Cadillac-ը ներկայացրել է Escalade IQ էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)

Մանրամասներ

Cadillac-ը ներկայացրել է Escalade IQ սերիական քրոսովերը՝ էլեկտրական ուժային համակարգով։ Նորույթը տեխնիկապես նման է GMC Hummer EV-ին. այն հիմնված է Ultium պլատֆորմի վրա:

Ինչպես գրում է kommersant.ru-ն, Cadillac Escalade IQ-ն համալրված է 690 ձիաուժ հզորությամբ երկշարժիչով էլեկտրական ուժային համակարգով, որը Velocity Max ռեժիմում կարճ ժամանակով կարելի է հասցնել 760 ձիաուժի։ 200 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցը ապահովում է էներգիայի պաշար մինչև 725 կմ՝ առանց վերալիցքավորման:

Նորույթը հասանելի է երկու տարբերակով՝ Luxury (քրոմապատ դեկորով) կամ Sport  (սև զարդարանքով)։ Նոր էլեկտրական մեքենան ստացել է 55 դյույմանոց վահանակ, որը բաղկացած է երկու էկրանից, կենտրոնական վահանակի սենսորային էկրան, պրոյեկցիոն էկրան, գիշերային տեսողության տեսախցիկ, ինչպես նաև Linux օպերացիոն համակարգի վրա հիմնված էլեկտրոնիկա՝ Ultifi-ի սեփական գրաֆիկական պատյանով։

Cadillac Escalade IQ-ի վաճառքը կսկսվի 2024 թվականի վերջին, իսկ մոդելի արժեքը ԱՄՆ-ում կսկսի 130 հազար դոլարից։

Cadillac Escalade IQ SportCadillac Escalade IQ Sport