Ի պաշտպանություն Արցախի՝ հայերը նստացույց են կազմակերպել Ադամ Շիֆի գրասենյակի մոտ

Մանրամասներ

ԱՄՆ Գլենդել քաղաքի հայ բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ ի պաշտպանություն Արցախի։ Ելույթներից հետո նրանք նստացույց են սկսել կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մոտ։ Քաղաքացիները պահանջում են, որ կոնգրեսականը լուրջ քայլեր անի միջանցքի բացման ուղղությամբ։

«Մենք ուզում ենք արթնացնել այստեղի քաղաքական գործիչներին, որպեսզի կատարեն այն խոստումները, որոնք տվել են մեզ։ Կոչ ենք անում այստեղի բոլոր հայերին միանալ մեզ։ Պահն օրհասական է, չգիտենք՝ վաղն Արցախը կլինի, թե՝ ոչ։