Պաշտոններ քվեարկությունների դիմա՞ց․ «Փաստ»

Մանրամասներ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը, ըստ իրավաբանական հանրության գերակշիռ մեծամասնության՝ Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ, դադարեցրեց Վճռաբեկ դատարանի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները, ինչի արդյունքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում առաջացավ դատավորի երկու թափուր հաստիք:

Երեկ լրացավ այդ հաստիքները համալրելու համար փաստաթղթերը Դատական դեպարտամենտ ներկայացնելու վերջնաժամկետը, և, մեր տեղեկություններով, այդ թափուր հաստիքները զբաղեցնելու համար, ի թիվս այլոց, փաստաթղթեր են ներկայացրել նաև ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանը և Նաիրա Հովսեփյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում