Մի խումբ արցախցիներ՝ հաջակցություն Արցախի, փակել էին Բաղրամյան պողոտան և Խանջյան-Սայաթ Նովա խաչմերուկը

Մանրամասներ

Մի խումբ արցախցիներ Արցախում իրավիճակի հարցով Երևան Բաղրամյան պողոտայի սկզբնամասն են փակել:

Նրանք իրենց մոտ կրում են ռուսալեզու և անգլալեզու գրառումներով պաստառներ՝ «Դադարեցնել Արցախի շրջափակումը», «Բացեք կյանքի ճանապարհը»։

Նրանք քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ և միանալ իրենց։

Ավելի ուշ մասնակիցները մեկը՝ Լիանա Պետրոսյանը, հայտարարեց, որ դադարեցնում են ակցիան՝ նաև իրազեկելով վաղը կայանալիք հանրահավաքի մասին։

Ավելի ուշ նրանք փակել են նաև Երեւանի Խանջյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկը: