Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ասել է, որ Իրանը գնալով ուժեղանում է, իսկ նրա թշնամիները՝ թուլանում։
Գեներալ-մայորը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներ կատարած տեսչական այցի ժամանակ Արևելյան Ադրբեջան նահանգի Աշուրա բազայում ասել է, որ Իրանի բոլոր զինված ուժերը մշտապես հետևում են թշնամիների գործողություններին և լիովին պատրաստ են պաշտպանել իսլամական հեղափոխությունը։
«Թշնամիները կշարունակեն թուլանալ ու թուլանալ, իսկ մեր երկիրը՝ ավելի հզորանալ»,- ասել է նա, հաղորդում է IRNA-ն։
Գեներալ Բաղերն ասել է, որ Իրանի թշնամիները չեն հարգում բարոյական սկզբունքներն ու մարդու իրավունքները՝ ընդգծելով, որ հենց զինված ուժերի զոհողություններն ու տոկունությունն է Իրանի ժողովրդի աջակցության հետ մեկտեղ, որն ապահովել է ներկայիս կայուն և օրինակելի անվտանգությունն ու կարգուկանոնը երկրում։
0Comments