«Եթե իրեն պետություն համարող միավորի ղեկավարը նստացույցի է մասնակցում, հենց նա է փակում այդ միավորի գոյության վերջին էջը». Կարեն Հեքիմյան

Մանրամասներ

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկեք պատկերացնենք, որ Տիգրան Մեծը նստացույցի է մասնակցում:

Պատկերացրեցի՞ք:

Լավ, եկեք տեղափոխվենք մեր օրեր:

Դեմիրճյան Կարեն, Տեր-Պետրոսյան Լևոն, Քոչարյան Ռոբերտ, Սարգսյան Սերժ, Սահակյան Բակո, Ղուկասյան Արկադի: Վերջիններից ո՞ր մեկին կպատկերացնեք նստացույց անելիս:

Ավելին՝ աշխարհում կա՞ իրեն պետություն համարող միավոր, որի ղեկավարը նստացույցին մասնակցի:

Եթե իրեն պետություն համարող միավորի ղեկավարը բանուգործը թողած նստացույցի է մասնակցում, ապա հենց նա է փակում այդ միավորի գոյության վերջին էջը»:

Կարեն Հեքիմյան