Երևանի որոշ թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը. Պատճառը ձեռք բերված տեխնիկան է, որով հեռու չենք գնալու

Մանրամասներ

Երևանի որոշ վարչական շրջաններում և թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է աղբահանության ժամանակացույցը, աղբամանները գերբեռնված են ու առկա են կուտակումները:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Ամեն ինչ արել ենք, որպեսզի թույլ չտանք խորանալու պրոցեսը, և բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելով մաքրել, այս պահին դեռևս վիճակը բարվոք չէ, բայց հիմնական պատճառը տեխնիկան է:

Անձամբ եղել եմ ԵԱՍՄ հիմնարկի պարկում, այն ինչ նկատելի է, առանձին քննարկամն առարկա է: Պետք է պահանջել տնօրինությունից, բոլորիս ջանքերից, որ ժամանակացույց սահմանվի փչացած տեխնիկան վերադարձնելու երթուղիներ: Պատճառները տարբեր են, մտահոգությունը մեկն է, որ այդ հիմնարկում պետք է խստացվի տեխնիկայի շահագործման  նկատմամբ հսկողությունը »,- ասել է նա

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել է.

«Պատճառները պարզ է, սկսած տեխնիկայից: Այն տեխնիկան որը ձեռք է բերվել, ենթադրվում է, որ պետք է 10 տարի ծառայեր, և այս փչանալու ցուցանիշը մեծ մտահոգությունների առիթ է տալիս, սա ահազանգ է, որ այս տեխնիկայով հեռու չենք գնալու: Մենք ունենք 4 հավելյալ մեքենա, որ պետք է դուրս գա փողոցներ»: