Ապագա տրանսպորտային համաձայնագրերի պայմանները կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները։
Բրյուսելյան հանդիպման արդյունքներն ամփոփելով ասել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը․
«Ինչ վերաբերում է տրանսպորտային ուղիներին, ապա վերջին երկու ամիսների ընթացքում կողմերը նաև հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում։ Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերի պայմանները, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները։
Երկաթուղու կառուցումը պետք է սկսվի հիմա։ ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Որոշ մանրամասներ դեռևս հստակեցում են պահանջում, սակայն այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ համընկնում են, և տարբերակներն ակտիվորեն մշակվում են»,-նշել է Միշելը:
0Comments