Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը վաղը գնում է Բրյուսել՝ Արցախը հանձնելու հերթական քայլն անելու, իսկ Արցախի իշխանությունները վախենում են նրա անունը հնչեցնել:
Դիմում են ՀՀ քաղաքացիներին և նույնիսկ կշտամբում Հայաստանում ու Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին:
Դիմում եմ Արցախի իշխանություններին:
Ես հասկանում եմ, որ ժողովրդին մեղադրելը շատերիդ համար անվտանգ մի բան է թվում, բայց դուք էլ իմացեք, որ ուշ, թե շուտ այդ նույն ժողովուրդը գալու է ձեր ետևից:
Ու նաև իմացեք, որ Նիկոլ պահելով, դուք Նիկոլից ավելի մեծ դավաճանություն եք գործում:
Չի կարող համազգային պայքարն իր օրակարգում դավաճան իշխանությունների հեռացման հարց չունենալ:
Առանց դրա ուրիշ ոչ մի խնդիր չի լուծվելու:
Ձեզանից շատերը դեռ չեն հատել անդառնալիության կետը: Եվ, եթե չեք ուզում դառնալ Նիկոլի հանցակիցը, ուրեմն իրերը կոչեք իրենց անուններով:
P.S. Գեղամ Ստեփանյան ջան, կեցցես»:
0Comments