Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ում պայմանագիրը պատկանում է Մադրիդի «Ռեալ»-ին, չի ցանկանում վարձակալության ավարտից հետո հեռանալ Մադրիդից, այլ ուզում է տեղ նվաճել «սերուցքայինների» մեկնարկային կազմում:
Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Ըստ աղբյուրի տվյալների՝ ֆուտբոլիստը գիտի Անգլիայի և Իտալիայի ակումբների կողմից հետաքրքրության մասին, բայց մտադիր է մերժել յուրաքանչյուր առաջարկ, որոնք սպասվում են ամռանը:
Նշենք, որ մամուլը Ռոդրիգեսին կապում էր Սերիա Ա-ի ակումբների հետ: Ընդ որում, ֆուտբոլիստի հայրը հայտարարել էր, որ «Յուվենթուսին» համարում է գերազանց տարբերակ որդու կարիերայի շարունակության համար:
Այնուամենայնիվ, «Ռեալի» ղեկավարությունը» կարող է կոլումբիացուն ընդգրկել «Տոտենհեմի» հետ գործարքի մեջ՝ կիսապաշտպան Կրիստիան Էրիքսենին գնելու համար:
0Comments