Հայաստանում հանդիպում են 23 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի 3 տեսակները և անդրկովկասյան գյուրզան:
Այս մասին հայտնում են ՀՀ Շրջական միջավայրի նախարարությունից:
«Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։
Ոչ թունավոր օձերի խայթոցի դեպքում՝ վերքն անհրաժեշտ է մշակել այնպես, ինչպես ցանկացած փոքր վերք։
Թունավոր օձի խայթոցի դեպքում ՝ անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները և սեղմել խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից ։
Չի թույլատրվում՝
- խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան (ժգուտ) դնել,
- խայթոցի տեղում կտրվածք անել,
- սառույց դնել կամ այրել,
- տուժածին ալկոհոլ առաջարկել,
- տալ դեղորայք, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը:
Տեսանյութում օգտագործվել են կադրեր «Կարմիր խաչ»-ի իրազեկման հոլովակներից»
0Comments