«Հայկական կողմը պարտավոր է անհապաղ ընդհատել բանակցությունները». Աբովյան

Մանրամասներ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառւոմը. «Կուզենայի կրկին անդրադառնալ այն զավեշտալի, անգրագետ, պրիմիտիվ իբր «փաստաչկներ»-ին և մանիպուլյացիաներին, որոնք կոչված են արդարացնելու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, կապված վաշինգթոնյան բանակցությունները ընդհատվել/չընդհատելու մասով։
Ինչպես հայտնի է, երեկ գիշեր թուրք-ադրբեջանական ավազակախմբերը գնդակոծել են Արցախի Հանրապետության տարածքները, ինչի հետևանքով զոհվել է 4 հայ (Աստված լուսավորի զոհված տղաների հոգիները):
Զուգահեռաբար Վաշինգթոնում ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև իբր բանակցությունները՝ ԱՄՆ Պետքարտուղարության հովանու ներքո։
Անշուշտ, ադրբեջանցիների կողմից հայերի սպանությունը նպատակ ուներ ճնշում գործադրել հայկական կողմի վրա։
Սա անշուշտ։
Ինչպես արձագանքեց հայկական իշխանությունը։
Ըստ էության, ոչ մի կերպ, բացառությամբ Twitter-ի թվային տիրությում դատապարտման և «թղթի վրա գրված» կոչերի ձևաչափով:
Արցախի իշխանություններն ավելի կատեգորիկ էին և արդարացիորեն պահանջեցին հայկական իշխանություններից ընդհատել բանակցությունները Վաշինգթոնում՝ իրենց պահանջը պատճառաբանելով նրանով, որ Հայաստանի առարկայական արձագանքի բացակայությունը կնշանակի թուրք-ադրբեջանական տանդեմի խրախուսում։
Դրանից անմիջապես հետո արձագանքեցին Հայաստանյան իշխանության տարբեր ներկայացուցիչներ, որոնք առանց հապաղելու հայտարարեցին հետևյալը՝ բանակցություններից հրաժարվելը կնշանակի էսկալացիա և հավանական պատերազմ։
Չգիտեմ, թե որն է Վաշինգթոնում բանակցությունները չընդհատելու հայկական իշխանությունների որոշման նման բացահայտ մանիպուլյատիվ և, ըստ էության, խայտառակ անգրագետ արդարացման պատճառը, գուցե դա պարզապես անգրագիտություն է կամ տարրական դիվանագիտական գործիքակազմից անտեղյակությունը, բայց, այնուամենայնիվ...
Տպավորություն է ձևավորվում, որ Հայաստանյան իշխանություններին չի էլ անհանգստացնում այն տրամաբանական դիսոնանսը, երբ արցախահայության սպանության պայմաններում Հայաստանը բանակցում է մարդասպանի (այսինքն ադրբեջանի) հետ արցախահայության անվտանգության երաշխիքների շուրջ, ում մարդասպանն այսօր կրկին սպանում է:
Բայց վերադառնանք բանակցությունները ընդհատելու Հայաստանի իշխանությունների հանդեպ պահանջին։
Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե դուրս գալ բանակցություններից, այլ ընդհատել (սա չափազանց կարևոր է պարզաբանում է)։
Հենց սա է դիվանագիտական գործիքակազմը հասկանալու բանալին։
Տեսեք... բանակցություններից դուրս գալը գործընթացի բուն էության զրոյացումն է, իսկ բանակցությունների ընդհատումը հակառակորդի գործողությունների նկատմամբ բացասական դիրքորոշման արտահայտումն է։
Համաձայն եք, որ տարբերությունը (դադարեցնել և ընդհատել) եզրույթների շուրջ էական է։
Այնպես որ, բոլոր «տագնապալի» առարկություններն առ այն, որ Վաշինգթոնում բանակցությունների ընդհատումը գրեթե պատերազմի կհանգեցնի, կամ աղետալի անգրագիտության արդյունք են, կամ գիտակցված ադրբեջանահաճո մանպուլյացիա։
Կրկնում եմ՝ իմ սկզբունքային դիրքորոշումը այն է, որ այս պարագայում ինձ համար միևնույն է, թե որ հարթակում են տեղի ունենում բանակցությունները՝ Վաշինգթոնում, Մոսկվայում, թե Բրյուսելում, եթե բանակցությունների ընթացքում նման իրավիճակ է ստեղծվում, ապա հայկական կողմը պարտավոր է անհապաղ ընդհատել բանակցությունները։
Վերջ.
Եվ հավատացեք, ընդունող կողմը մեզ կհասկանա և կաջակցի (լինեն դրանք ամերիկացիներ, ռուսներ, թե եվրոպացիներ), քանի որ արտաքին հարթակներում բանակցային գործընթացում իրավիճակի սրումը հարվածում է հրավիրող կողմի (միջնորդի) հեղինակությանը։
Ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ նման տարրական բաներ մանրամասն նկարագրել, բայց ստերն ու մանիպուլյացիաներն այլևս պարզապես թույլ չեն տալիս հասարակ մարդկանց համարժեք գնահատել իրավիճակը»: 

Արման Աբովյան