Մենք ցույց տվեցինք կազմակերպվածության մակարդակը, որին պետք է համապատասխանի բանակը: «Արդարության երթը» ցույց տվեց շատ բաներ, որոնց մասին մենք ավելի վաղ խոսել էինք։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հրապարկված ձայնային հաղորդագրության մեջ ասել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը։
«Մենք արգելափակեցինք բոլոր շտաբները և օդանավակայանները։ Փետրվարի 24-ին ռուսական զորքերի արձակման վայրից մինչև Կիև, նույն կետից մինչև Ուժգորոդ տարածությունը անցանք»,- ասել է նա։
Նա նաև խոսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շարժումը դադարեցնելու մասին։ «Այս պահին Լուկաշենկոն ձեռքը մեկնեց և առաջարկեց լուծումներ գտնել։ Շարասյուները ետ դարձան ու գնացին դաշտային ճամբարներ»,- նշել է Պրիգոժինը։
«Եթե փետրվարի 24-ի գործողություններն իրականացվեին պատրաստվածության մակարդակին համապատասխան ստորաբաժանման կողմից, ինչպիսին «Վագներ» ՄՌԿ-ն է, ապա հատուկ գործողությունը հավանաբար կտևեր մեկ օր։ Մենք ցույց տվեցինք կազմակերպվածության մակարդակը, որին պետք է համապատասխանի բանակը»,- ասելէ ռազմական գործիչը։
Ըստ նրա՝ քաղաքացիներն իրենց դիմավորել են «Վագների» դրոշներով ու տարբերանշաններով․ «Նրանք բոլորը ուրախացան, երբ մենք անցնում էինք։ Նրանցից շատերը դեռ աջակցության խոսքեր են գրում, ոմանք էլ հիասթափված են, որ կանգ առանք»։
«Արդարության երթում նրանք պայքար տեսան ընդդեմ այն խնդիրների, որոնք կան մեր երկրում»,- ընդգծել է նա։
0Comments