«Էս ընդդիմությունն էլ ո՞ւմ է պետք. Ի՞նչն է ձեզ խանգարում ընդդիմադիր լինել». Դավիթ Գրիգորյան

Մանրամասներ

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը. «ՉԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՅԴ ՇՈՈՒԻՆ

Փաշինյանի ուղիղ եթերում ցուցմունք տալու նախաձեռնությանը, ասում են ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները։

Ինչո՞ւ էլի, ինչո՞ւ։ Լավ, որևէ մեկը չի՞ լինելու, որ էդ «ցուցմունքի» ժամանակ ակնհայտ իրողությունների մասին սուր հարցեր տա ու, եթե կարիք լինի մերկացնելու ինչ-որ բան՝ մերկացնի։

Լավ, էս ընդդիմությունն էլ ո՞ւմ է պետք, բացատրե՛ք, եթե իր էս ֆունկցիան չի իրացնելու։ Եթե կարծում եք, որ շոու է՝ գնացեք ու տապալեք։ Ի՞նչն է ձեզ խանգարում ընդդիմադիր լինել։

Հիմա, եթե ոչ դուք, էլ ո՞վ է նման հանձնաժողովի շրջանակում տեղին հարցեր հնչեցնելու, էլ ո՞վ ունի նման հնարավորություն։ Ասեք՝ խնդրենք, որ գնան։ Է հա, իշխանականները էլի կհավաքվեն, իրենց ուզած հարցերը կտան, իրենց ուզած պատասխանները՝ կհնչեցնեն ու վերջ։

Դրանից ո՞վ շահեց։ Այո՛։ Ձեր ոխերիմ իշխանությունը։
Ուֆ, նորմալ շոու նայել էլ չեք թողնում։ Ես էլ արդեն տրամադրված էի փոփ-քորն ու գարեջուր առնել»: 

Դավիթ Գրիգորյան