Մահապարտները պիտի լինեն պատրաստ, որպեսզի այս չարիքից երկիրը ազատեն: Մահապարտների խնդիրը, ոչ թե մեռնելու գնալն է, այլ այդ մարդիկ պիտի գնան փրկելու և փրկվելու, նպատակը մեռնելը չէ, նպատակը փրկելն ու փրկվելն է:
Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Մահապարտները պիտի լինեն պատրաստ, որպեսզի այս չարիքից երկիրը ազատեն: Այդ մարդիկ ամենատարբեր ոլորտների մարդիկ են՝ և՛ քաղաքական գործիչներ, և՛ գործարարներ, և՛ հոգևորականներ, մշակութային գործիչներ, ռազմական գործի մասնագետներ»,- ասել է նա:
Վարդանյանի խոսքով այդ մարդկանց առաքելությունը պիտի լինի ազատել հայ ժողովրդին այս իշխանությունից, և այդ մարդկանց հիմնական մասը պետք է լինի վաղվա իշխանությունը, որոնք կփորձեն այս ավերակներից երկիրը դուրս բերել:
«Պիտի մենք կարողանանք պարտադրելով ձևավորել հայկական միևնույն արժեքներով պետական ազգային մտածողության առաջնորդվողների էլիտա»,- ասել է նա:
0Comments