«Թշնամին արդեն զբոսաշրջիկների վրա է կրակում. ի՞նչ է անում Պապիկյանը». Սևակ Հակոբյան. VIDEO

Մանրամասներ

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «Հայաստանի պաշտպանության նախարարը մեկ տարում ստացել է 19 միլիոն 750 հազար դրամ, 22 հազար դոլար և 13 հազար 400 եվրո նվեր։ Դե ենթադրվում է, որ այս ամենը նվեր է ստացել իր հարսանիքին որպես նորստեղծ ընտանիք, բայց դե միևնույն է՝ նվիրատվության չափը խոշոր է, կարող է և այլ բանի մասին վկայել։ Սուրեն Պապիկյանը իրականում իշխանության երբ եկել է, ընդամենը եղել է պատմության դասատու՝ ուսուցիչ․ իսկ դասատուներին, ըստ Նիկոլենց իշխանության, Սերժի իշխանությունը փող չէր տալիս։ Հիմա էլ ուսուցիչ չէ, նախարար է, բայց շատ արագ դարձել է միգուցե դրամային, բայց միլիոնատեր, մարդը նորակառույց շենքերում էլ երկու տուն է գնել ու այդ բոլորը հեղափոխությունից հետո, երբ անցել է բարձր իշխանական գործերի։ Բոլորին հետաքրքրում է, թե այդ նվերները, այդ թվում դրամական, ենթադրյալ հարսանիքին, արդյո՞ք կստանար Սուրենը, եթե մնացած լիներ ընդամենը պատմության ուսուցիչ։
Վերցնենք ուրիշ երկիր, որը Հայաստանի հետ կապ չունի։ Մենք կողքից դիտորդի աչքերով վերլուծենք։ Ինչ-որ երկրում թշնամին հարձակվում է, 225 զոհ է պատճառում, հետո շատ ու շատ կասկածելի հրդեհ է լինում՝ թշնամուն սահմանամերձ շրջանում, զոհվում է 15 զինվոր, հետո թշնամին դիվերսանտներ է ուղարկում, մեկը բռնվում է, մյուսը բռնվում է սպանություն կատարելուց հետո, էդ թշնամին ասում է՝ տուր զինվորներիս, էդ երկիրը չի տալիս, ու թշնամին էլի մտնում է ու էլի տարածքից զինվորներ է գողանում։ Թշնամին բացի այդ, 150 քառակուսի կիլոմետր տարածք է զավթում ու ասում ա՝ որ դեռ էլի պետք է գա առաջ, էս անգամ՝ թղթով։ Ու էդ x երկրի պաշտպանության նախարարին, ոչ թե գործից հանում են, ամոթանք են տալիս, կամ պատասխանատվության ենթարկում ոչ կոմպետենտության համար, այլ ուղարկում են նվերներ 22 հազար դոլար, 13 հազար եվրո, 20 մլն փող էլ՝ էդ երկրի արժույթով ու չեն բացահայտում, թե որտեղից է։ Ի՞նչ կմտածեք։ Ես, օրինակ, ի՞նչ անեմ, մտածեմ, որ հենց այդ թշնամի երկրից են ուղարկե՞լ նվերը՝ որպես շնորհակալություն, որ էդ ամենը հանուրժել է։
Երկիրը կորցրել է 150 քառակուսի կիլոմետր տարածք, էս մարդը ամեն կես քառակուսի կիլոմետրի համար ստացել է 1000 դոլար նվեր։ Ամեն զոհված զինվորի հաշվով հազար դոլար նվեր է ստացել։ Հարց, որքա՞ն նվեր կստանա x երկրի պաշտպանության նախարարը էն բանից հետո, երբ կորցնի 500 զինվոր, 300 քառակուսի կիլոմետր տարածք ու ևս 2000 քառակուսի կիլոմետր իր հայրենիքից ճանաչի թշնամու կազմում։ Մաթեմատկիկական խնդիր է, գնանք հաշվարկենք։
Կարո՞ղ եք ասել, թե ինչ իրավունք ունի էս կարգի ցուցանիշ ապահոված պաշտպանության նախարարը աշխատավարձ ստանա, էլ չեմ ասում՝ նվեր։ Աշխատավարձը էդ մարդու աշխատանքի փողային գնահատականն է։ Սուրեն Պապիկյանը ի՞նչ է արել, որ փողային գնահատական ստանա, ընդհակառակը, պետությունը ամեն ամիս պետք է նրա բանկային քարտից հետ քաշեր գումարները։ Թշնամին արդեն զբոսաշրջիկների վրա է կրակում-վիրավորում Հայաստանում, ի՞նչ է անում Պապիկյանը։
Պապիկյանը որպես հարստանալու սիմվոլներից մեկն եմ դիտարկում, բայց բնականաբար՝ միակը չէ։
Հասկանում եմ՝ պաշտոն, պետական բյուջե, անտեր վիճակ, վայելքներ, դուք էլ չտես մարդիկ․ բայց հարցն այն է, որ ասում էին ժողովուրդ, մենք ձեր համար մեռնում ենք, մենք ջհանդամը, միայն ձեզ համար ենք գալիս։
Նիկոլի Հայաստանում, փաստորեն, պաշտոն ունենալը հավասարազոր է խոշոր ու երաշխավորված հաջողակ բիզնես ունենալուն։ Բայց միևնույն ժամանակ, ժողովուրդ ջան, ձեր բերած կառավարությունը ձեր վզից կախվում է հազար ու մի հարկերով, տուրքերով ու տուգանքներով։ Ինչ ասեմ, ծափ տանք, երևի»:

 Սևակ Հակոբյան