Չեմպիոնների լիգայի եզրափակիչը բարդ է լինելու, Ինտերը ֆավորիտ չէ. Ինձագի

Մանրամասներ

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է թիմի ելույթը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում և կիսվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք եզրափակիչ խաղից իր ակնկալիքներով։

«Ակնհայտ հաջողություն. Մենք հասանք եզրափակիչ, որի մասին երազում էին բոլորը, և դա արեցինք համոզիչ կերպով։ Այստեղ առանցքային բառը կլինի «միասին»-ը, քանի որ մենք մեր երկրպագուների հետ միասին արել ենք անհնարինը։ Մենք միասին ապացուցեցինք, որ անհնարին ոչինչ չկա։ Այժմ մենք պետք է այդ ամենը պսակենք գալիք եզրափակիչով, որը խոստանում է շատ հետաքրքիր լինել:

Բարդ խաղ է սպասվում, որում մենք ֆավորիտ չենք, բայց հենց դա է ֆուտբոլն այդքան գեղեցիկ դարձնում։ Մենք խաղալու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ։ Այս թիմի մարզիչը բոլորին քաջածանոթ է, բայց մենք կփորձենք պատրաստվել որքան կարող ենք։

Մենք չենք պատրաստվում փոխել մեր մոտեցումը խաղի նկատմամբ։ Հանդիպման ընթացքում կլինեն հատվածներ, երբ պետք է ավելի ակտիվ գրոհենք, և հատվածներ, երբ պետք է լավ խաղալ պաշտպանությունում։ Մենք դեռ ժամանակ ունենք պատրաստվելու, և հաշվի ենք առնում ամեն մանրուք»,- «Ինտերի» գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կանցկացվի հունիսի 10-ին Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան «Օլիմպիատ» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: