Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Կլերմոնին», որը հասավ կամային հաղթանակի 3:2 հաշվով։
Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որը վերջին հանդիպումն անցկացրեց ՊՍԺ-ում։
21-րդ րոպեին 11-մետրանոցից փարիզյան թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
Հյուրերն արդեն առաջին խաղակեսում կարողացան երկու գոլ խփել եւ վերականգնվել հավասարությունը, իսկ ընդմիջումից հետո խփել նաեւ հաղթական գոլը։
ՊՍԺ-ում վերջին հանդիպումն անցկացրեց նաեւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որին թիմի երկրպագուները սուլեցին։
ՊՍԺ-ն առաջնությունն ավարտեց 85 միավորով։ Երկրորդ տեղը գրաված «Լանսը» հետ մնաց 1 միավոր։ «Կլերմոնը» 8-րդն է՝ 59 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 38-րդ տուր
ՊՍԺ - «Կլերմոն»՝ 2:3 (տեսանյութ)
Սերխիո Ռամոս, 16, Կիլիան Մբապե, 21, 11 - Ժոան Գաստիեն, 24, Մեհդի Զեֆան, 45+1, Գրեժոն Կիե, 63
0Comments