ԱՄՆ-ն չի բացառում, որ կարող է զորք ուղարկել Թայվան

Մանրամասներ

1

Միացյալ Նահանգները պատրաստ է դիտարկել իր զորքի՝ Թայվան ուղարկելու հարցը, եթե Չինաստանը ներխուժի, ասել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մայքլ ՄակՔոլը։

«Եթե Չինաստանը ներխուժի Թայվան, ապա այդ տարբերակը կլինի օրակարգում և կքննարկվի Կոնգրեսի և Ամերիկայի ժողովրդի հետ, պատրա՞ստ են նրանք դրան»,- ասել է ՄակՔոլը Fox News-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ եթե ամերիկացի ժողովուրդն աջակցի կղզին պաշտպանելու առաջարկը, ապա Կոնգրեսը կհետևի այդ օրինակին: