Ֆրանսիայի առողջապահության ազգային գործակալությունը փետրվարի 7-ին հայտնել Է, որ հոկտեմբեր ամսից երկրում գրիպից արդեն հազարից ավելի մարդ Է մահացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Գրիպից մահերի թվաքանակի նախնական գնահատումները ցույց են տալիս, որ մահացել Է շուրջ 1,1 հազար մարդ»,-ասված Է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ նման թվով մահվան դեպքեր են գրանցվել անցյալ տարվա հոկտեմբերից մինչեւ 2019 թվականի հունվարի 20-ն ընկած ժամանակաշրջանում:Հաղորդագրության համաձայն, վերջին ժամանակներս գրիպն արագորեն տարածվում Է: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 12 հազար մարդ Է բուժօգնության դիմել գրիպի կասկածանքով, նրանցից գրեթե 2 հազարը հոսպիտալացվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
0Comments