Եթե երրորդ ձեռքն էլ ունենայի, երրորդ ձեռքով էլ կպաշտպանեի հանրային վայրերում ծխելն արգելելու որոշումը. Նաիրա Զոհրաբյան

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Եթե երրորդ ձեռքն էլ ունենայի, երրորդ ձեռքով կպաշտպանեի հանրային վայրերում ծխելն արգելելու մասին կառավարության որոշումը: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ես երկու ձեռքով այդ որոշման կողմնակիցն եմ, որովհետեւ ես ընդհանրապես ծխելը համարում եմ չարիք»,-հայտարարեց նա:

Նշենք, որ նման նախաձեռնությամբ հանդես է եկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախագիծն արդեն կառավարությունում է: