«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի մրցաշրջանի երկրորդ կեսի մեկնարկից առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակումբը 1 տարվա պայմանագիր է կնքել պորտուգալացի 28-ամյա կիսապաշտպան Ժորժե Շուլայի հետ։
Շուլան պորտուգալական «Պորտուի» սան է, հանդես է եկել Պորտուգալիայի բարձրագույն խումբը ներկայացնող մի շարք թիմերում՝ «Սպորտինգ», «Մարիտիմու», խաղացել է հոլանդական «Վենլո» և լիտվական «Ժալգրիս» ակումբներում։
28-ամյա կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է պորտուգալական «Մերելինենսեն»:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտն» է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանցն» է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկը»: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիան» է: Նրան հաջորդում է «Լոռին»՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակը» 6-րդն է: «Գանձասար-Կապանը» նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատն» է, իսկ «Արցախն» ունի 12 միավոր:
Այժմ առաջնությունում դադար է: Այն կվերսկսվի մարտի 2-ին
0Comments