Գերմանիան Ուկրաինային 14 «Leopard 2a6» տանկ կուղարկի և երրորդ երկրներին թույլ կտա գերմանական զրահատեխնիկայի վերարտահանում անել։ Որոշումը կայացրել Է կանցլեր Օլաֆ Շոլցը:
Խոսքը ՆԱՏՕ-ի տանկային վաշտի սպառազինության մասին է՝ 14 զրահամեքեն, որոնք Ուկրաինային կուղարկվեն անմիջապես Գերմանիայի ԶՈՒ պահեստներից։
Դրանք կփոխանցվեն զինամթերքի և տեխնիկական սպասարկման փաթեթի հետ միասին։ Ըստ այդմ, ուկրաինացի զինվորականները կանցնեն համապատասխան վերապատրաստում։
0Comments