Սամվել Բաբայանին պարտադրում են մասնակցել Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին

Դեռ մարած չենք, կփորձենք ամեն ինչ անել, որ օգուտ բերենք

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ նախատեսում է մասնակցել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:

«Ես ոչ թե ցանկություն ունեմ նախագահի թեկնածու առաջադրվելու, այլ ինձ պարտադրում են, որ մասնակցեմ»,- ասաց նա և նշեց, որ նախատեսում է այս տարվա մարտից ստորագրահավաք սկսել՝ Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով: 

Իսկ թե ով է պարտադրում մասնակցել ընտրություններին, Բաբայանն ասաց, որ ստորագրություն հավաքվի, կտեսնեն, թե ով է պարտադրում:

«Դեռ մարած չենք, կփորձենք ամեն ինչ անել, որ օգուտ բերենք»,- ասաց նա:

Ըստ Սամվել Բաբայանի՝ մնում է տեսնել, թե իշխանությունները կկատարե՞ն Սահմանադրության պահանջը, թե՞ ոչ: