«Պետական խորհրդանիշերի փոփոխության վերաբերեալ անհարկի քննարկումները որևէ իրավաքաղաքական հիմք չունեն». ՀՅԴ

Հայաստանի դրոշը, օրհներգն ու զինանշանը մեր պետականութեան հարության և անկախութեան պատգամները նվիրականացնող սրբություններ են

ՀՅԴ Բյուրոն իր մոտեցումներն է ներկայացրել՝ ՀՀ Օրհներգի փոփոխության բանավեճի հետ կապված։

«Հայ Հեղափոխական Դաշնակցության համաշխարհային կառոյցը հայտնում է իր հուսախաբությունն ու դժգոհությունը այն մասին, որ ՀՀ Ազգային Ժողովի յոթթերորդ գումարման առաջին նստաշրջանի բացումից օրեր անց, Ազգային Ժողովի մեծամասնության որոշ ներկայացուցիչներ արտախորհրդարանական՝ ընկերային ցանցերով և հարցազրոյցների ընթացքում կատարած հայտարարություններով ՀՀ օրհներգը փոխելու հարցը դարձրել են հանրային քննարկման առարկա։

Անհրաժեշտ են գտնում հստակ արձանագրել, որ պետական խորհրդանիշերի փոփոխության վերաբերեալ անհարկի քննարկումները որևէ իրավաքաղաքական հիմք չունեն: Հայաստանի դրոշը, օրհներգն ու զինանշանը մեր պետականութեան հարության և անկախութեան պատգամները նվիրականացնող սրբություններ են. այդ խորհրդանիշները չի կարելի փոխել գեղագիտական նախասիրություններու և ճաշակի վրա հիմնված»,- մասնավորապես ասված է ՀՅԴ տարածած հայտարարության մեջ։

Մոտեցումներն ամբողջությամբ՝ ՀՅԴ պաշտոնական կայքում։