2018 թ-ին օճառի արտադրությունը 85 տոկոսով աճել է

Այս մասին տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեն

2018 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 715.3 տոննա օճառ, ինչը 2017 թվականի համեմատ աճել է 84.9%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Վիճակագրության համաձայն՝  Հայաստանում 3.1%-ով աճել  է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2018թ-ի հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 4 030.8 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017թ-ին՝  3 910.4 տոննա: