Դի Կապրիոն՝ մոլագարի կերպարում

24 անձ՝ 1 մարդու ներսում. Ահա այն կերպարը, որը դերասանը կմարմնավորի

 

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նոր ֆիլմում հանդես կգա մոլագար Բիլի Միլիգանի դերով, որը տառապում է անձի երկվությամբ. նրա ներսում 24 անձ էր ապրում:

Ֆիլմը, որը Դենիել Քիզի «Բիլի Միլիգանի մտքերը» գրքի էկրանավորում է, կթողարկվի «Լեփ լեցուն սենյակ» անվանումով:

Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի Դի Կապրիոյի Appian Way ընկերությունը, հաղորդում է Consequence of Sound պորտալը:

Բիլի Միլիգանը 1970-ականների վերջին մեղադրվել է մի շարք կողոպուտների, առևանգումների և երեք բռնաբարության մեջ:

Նա արդարացվել է և ուղարկվել բուժման, երբ փաստաբաններն ապացուցել են, որ հանցագործությունները կատարել են նրա այլ էությունները: