Մեր կոչն է բոլորին՝ ոտքի կանգնել ու համախմբվել հանուն ազատ, անկախ հայրենիքի․ Բողոքի ակցիայի ուսանող

Մանրամասները՝ տեսանյութում

Մեր ամբողջ հայրենիքը այսօր կանգնած է մեծագույն աղետի առջև, կապ չունի, թե դու հայրենիքի որ հատվածում ես ապրում, եթե հայրենիքն ապրում է քո մեջ։ Այս մասին հայտարարեց հանուն Արցախի բողոքի ակցիա իրականցնող ուսանողներից մեկը։

«Մեր արցախցիները այսօր կանգնած են հումանիտար աղետի առաջ։ Բնապահպանական, սոցիալական հացրեր շուրջ բոլորը ոտքի են կանգնում, մինչդեռ կյանքին վերաբերող հարցերին բոլորն անտարբեր են։ Մենք չունենք քաղաքական որևէ նկրտում, մենք այստեղ ենք մեր ժողովրդի համար, նրանց կյանքի իրավունքի համար։ Անտարբերությունն է կործանում մեզ և օգնում մեր թշնամիներին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ տարբեր ֆակուլտետների ուսանողներին համախմբել է միասնական գաղափարը։

«Մեր կոչն է բոլորին՝ ոտքի կանգնել ու համախմբվել հանուն ազատ, անկախ հայրենիքի, այդ հայրենիքը ձեռք է բերվել արյան գնով և մենք ունենք այդ իրավունքը, այստեղ ենք այդ թափված արյունով հողը պաշտպանելու»,- ասաց ուսանողը։

Անդրադառնալով ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության մասին քննարկումներին, նա ընդգծեց․

«Խաղաղության մասին մարդկանց պատկերացումները տարբեր են, եթե այսպիսին է իրենց պատերացրած խաղաղությունը, ուրեմն ես չգիտեմ իրենց պատկերացրած քաոսն ինչպիսին պետք է լինի, չեմ կարծում, որ թշնամուն պետք է հավատալ, բացարձակապես լուրջ չենք վերաբերվում այդ խաղաղ համակիեցությանը։ Մեր վերքերը դեռ թաց են, հնարավոր չէ նրանց հետ մի օր երբևէ դառնալ բարեկամ կամ հարևան։ Մեր պատմության այս էջը երբեք չի փակվելու այս բարեկամության քողի ներքո»։