Սա իմ վերջին խաղն էր. Լուի վան Գալը հաստատել է, որ հեռանում է Նիդերլանդների հավաքականից

Մանրամասներ

1

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հաստատել է, որ հեռանում է ազգային թիմից։

Դեռ ապրիլին հայտնի դարձավ, որ շագանակագեղձի քաղցկեղի պատճառով Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո Լուի վան Գալը կլքի Հոլանդիայի հավաքականը, իսկ նրա փոխարեն կնշանակվի Ռոնալդ Կումանը։

«Ես չեմ շարունակի աշխատել որպես ազգային հավաքականի մարզիչ։ Սա իմ վերջին խաղն էր։ Ես թողնում եմ հիանալի թիմ։ Ես գլխավորել եմ ազգային հավաքականը 20 խաղում, որոնց ընթացքում մենք երբեք չենք պարտվել։ Շատ ցավալի է տեսնել, թե ինչպես ենք մենք հեռանում մրցաշարից այն բանից հետո, երբ արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա»,- վան Գալի խոսքն է մեջբերել Xinhua-ն: