Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին զարմացրել է իր հագուստի գույնի ընտրությամբ։ Թագուհին եկեղեցի գնալու համար կրել է 2019թ.-ի գլխավոր գույնի հագուստ, հայտնում է Vogue-ը։
Եղիսաբեթ Երկրորդը մարջանագույն հագուստ է կրել՝ բաճկոն, զգեստ եւ գլխարկ, որոնք պատրաստված են նույն կտորից։ Թագուհին ցույց է տվել՝ ինչի հետ կարելի է համադրել «տարվա գլխավոր գույնը». ընտրվել էին սեւ կոշիկներ, պայուսակ ու ձեռնոցներ։
0Comments