Ջասթին Բիբերի 22-ամյա կինը, մոդել Հեյլի Բիբերը, նկարահանվել է Max Mara ապրանքանիշի նոր հավաքածուի գովազդում։
Max Mara-ն հագուստի մոդելները ստեղծել է ինտերյերի դիզայներ Էնթոնի Բարատայի հետ համատեղ, այդ պատճառով Ջասթին Բիբերի կինը լուսանկարվել է շքեղ զարդարված տանը։
Իտալական նորաձեւության տան նոր հավաքածուում ներառված է ցանկացած ճաշակի հագուստ, սակայն առանձնահատուկ ուշադրություն են գրավում վերնաշապիկն ու պայուսակը:
Հավաքածուն ստացել է «Նանտակետ» անվանումը եւ ոգշենչված է այդ կղզու բնապատկերով։ Այն հրաշալի վայր է գարնանը հանգստանալու համար:
0Comments