Պարտություն ռինգում, հաղթանակ կյանքում

Երեկոն ավարտվեց ընդունված մատանիով և համբույրով

Իտալացի բռնցքամարտիկ Կարմինե Թոմասոնը WBO վարկածով չեմպիոնական գոտին զիջեց Օսկար Վալդեսին: Բռնցքամարտիկը պարտվեց չորրորդ ռաունդում` տեխնիկական նոկաուտով:

Պարտությունը, սակայն, Թոմասոնին չխանգարեց իրականացնել այն, ինչ մտադիր էր:

Մենամարտից անմիջապես հետո նա ամուսնության առաջարկություն արեց իր հարսնացուին: Երեկոն ավարտվեց ընդունված մատանիով և համբույրով: