Կորեացի երկրպագուներից մեկը բացատրել է, թե ինչու էին իրենք ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին տուրի Պորտուգալիայի դեմ խաղում (2-1) վանկարկում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի անունը։
«Չորս տարի առաջ «Յուվենտուսը» եկել էր Կորեա՝ ընկերական խաղի, և բոլորը սպասում էին, որ Ռոնալդուն կխաղա։ Իսկ նա որոշեց դաշտ դուրս չգալ, և նրա շատ երկրպագուներ դա ոչ պատշաճ պահվածք որակեցին։ Եվ սկսեցին երկրպագել Մեսսիին։ Այնպես որ, հիմա Կորեայում ավելի շատ Լեոյի ֆաներն են»,- ասել է երկրպագուն «Чемпионат»-ի թղթակցի հետ զրույցում։
«Յուվենտուսի» և կորեական K-լիգայի աստղերի հանդիպումը տեղի է ունեցել 2019-ին։ Հաղորդվում էր, որ հանդիպման կազմակերպիչները կարող էին դատի տալ իտալական ակումբին Ռոնալդուի բացակայության համար։ Տեղեկություն կար, որ Կրիշտիանուի՝ դաշտ դուրս գալը պայմանագրի մաս է կազմել։
armsport.am
0Comments