Ժերար Դեպարդյեն Ռուսաստանում դադարեցնում է իր պրոդյուսերական կենտրոնի աշխատանքը

Մանրամասներ

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն փակում է իր ռուսական «ПЦ ЖД» պրոդյուսերական կենտրոնը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով արտիստի ընկեր և պրոդյուսեր Առնո Ֆրիլլին։

Նա հայտնել է, որ պատճառը նախագծերի դադարն է և առնչություն չունի ռուս–ուկրաինական պատերազմի հետ․ «Կառույցը ստեղծվել է տեսալսողական նախագծերի մշակման համար և եկամտաբեր չէ այն պահելն առանց ակտիվ գործունեության։ Այն ծախսեր է պահանջում նույնիսկ պարապուրդի ժամանակ», - բացատրել է Ֆրիլլին:

Նա հավելել է, որ ընկերությունը կրկին կարող է բացվել, երբ նախագծերի պահանջարկ լինի։