Երբ սկսում է «հայրենասիրական» ճառեր ասել, պատերազմը մոտ է. Շարմազանով

Մանրամասներ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ Նիկոլը սկսում է «հայրենասիրական» ճառեր ասել՝ պատերազմն ու կորուստները շատ մոտ են։
Հիշեք 2020-ի սեպտեմբեր 25-26-ին նրա ելույթները։
Դրան հաջորդեցին պատերազմը, նոյեմբերի 9-ի խայտառակությունն ու «խաղաղության օրակարգ»-ը։
Արտասահմանյան սցենարիստներն երևի հանձնարարել են «ազգային-ազատագրական» ճառեր անել, նոր պայմանավորված բախում սարքել ու վերջնականապես հասնել թուրք-ադրբեջանական օրակարգի իրականացմանը։
Չեմ բացառում «խաղաղասեր» Նիկոլը նոր Սարդարապատի ու հանուն Հայաստանի զոհվելու պատրաստակամության մասին հայտարարի։
Բայց արդյունքում կարող են զոհվել ուրիշները,իսկ կապիտուլյացիա-2 կստորագրի Նիկոլը»:

Էդուարդ Շարմազանով