Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ մրցում էր Լևերկուզենի «Բայերի» հետ և ձեռքից բաց թողեց հաղթանակը: Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
Հանդիպման 30-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի փոխանցումից հետո տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Շմիցը։
Երկրորդ կեսում հյուրերը կարողացան երկու գոլ խփել և հաղթանակ տանել։
Ադամյանը խաղաց 80 րոպե։
Այս խաղից հետո «Քյոլնը» 17 միավորով 12-րդ տեղում է, իսկ «Բայերը» 15 միավորով՝ 13-րդ
0Comments