«Ֆուտբոլի Սուպերլիգան, որի մասին երեկ հայտարարեցին Եվրոպայի 12 թոփ ակումբները, սպառնալիք է ողջ սպորտի համար»,- այս կարծիքն է հայտնել Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում կայացած ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի նիստում:
«Համերաշխությունը կարևոր է սպորտային շարժման համար՝ համաճարակային ճգնաժամից դուրս գալու համար։
Բայց անձնական շահերն ավելի վեր էին՝ սպառնալիք հանդիսանալով ողջ սպորտի համար: Եթե սպորտի նկատմամբ կիրառվի միայն տնտեսական մոտեցում, ապա նրա սոցիալական դերը ընդմիշտ կկորչի, ինչը անընդունելի է հետկորոնավիրուսային դարաշրջանում»,- մեջբերում է Բախին РБК-ին:
armsport.am
0Comments