Ռուսական «Հյուսիս» զորախմբավորումն ազատագրել է Կուրսկի մարզի Օլեշնյա բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, հարված է հասցվել Կուրսկի մարզի Գորնալի շրջանում տանկային, մեքենայացված, դեսանտագրոհային բրիգադների, տարածքային պաշտպանության բրիգադի եւ Ուկրաինայի զինված ուժերի գրոհային գնդի կազմավորումներին:
Ավիացիան, անօդաչու թռչող սարքերը եւ հրետանին կենդանի ուժ եւ տեխնիկա են խոցել Սումիի մարզի Վոդոլագի, Կրովնոյե, Սադկի, Յունակովկա և Յաբլոնովկա բնակավայրերի շրջաններում: