Ես Ռոբերտ Քոչարյանի մասին միշտ էլ բարձր կարծիքի եմ եղել. Աղազարյան
Մայիսի 21, 2025

Ես Ռոբերտ Քոչարյանի մասին միշտ էլ բարձր կարծիքի եմ եղել. Աղազարյան

Ես Ռոբերտ Քոչարյանի մասին, որպես անձնավորություն, միշտ էլ բարձր կարծիքի եմ եղել։

ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այսօր նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Երբ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի կողմից հրավիրվեց Հայաստան որպես վարչապետ, ես այն ժամանակ էլ շարունակում էի իր նկատմամբ շատ բարձր կարծիքի լինել։

Մի անգամ էլ նույնիսկ ինքը ինձ հրավիրել էր ճաշկերույթի՝ մի քանի հանձնաժողովների նախագահների շրջանակներում, բայց ինքը գնաց սխալ ճանապարհով։

Եթե այսօր ասում է՝ լավ եմ արել 100 միլիոն թալանել եմ,  բա ուրիշները ինչի՞ են էսքան թալանել, իր ասածը դա է նշանակում, լավ ենք արել՝  Արցախը տվել ենք, բա դուք ինչի՞ եք կարսը տվել։

Այդ նարատիվներից պիտի դուրս գանք, թալանել ես, պիտի պատասխան տաս։ Ով թալանում է, պիտի պատասխան տա»,–ասաց նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս