Արցախի կորուստն ու Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը վերջին տարիներին հյուծեցին դրանց հետ անհաշտ մտավորականին․ Սերժ Սարգսյան
Ապրիլի 28, 2025

Արցախի կորուստն ու Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը վերջին տարիներին հյուծեցին դրանց հետ անհաշտ մտավորականին․ Սերժ Սարգսյան

By Փետրվարի 16, 2025 45

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ

«Խոր ցավով տեղեկացա իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանի մահվան մասին:

Մեր այսօրվա իրականությունը՝ Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը վերջին տարիներին հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ և դրա պատասխանատուների հետ մինչև կյանքի վերջին օրը կռիվ տվող մտավորականին՝ բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ, իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանին: Այդ ցավն ու ցասումը լիովին արտահայտված են նրա հրաժեշտի խոսքում:

Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,- ասված է հրապարակման մեջ։

Հիշենենք, որ այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը. լուրը ֆեյսբուքյան էջում հայտնել է հանգուցյալի ընտանիքը:

Rate this item
(0 votes)

Լրահոս