«Դիմում եմ Գագիկ Ծառուկյանին»․ Գագիկ Համբարյան
Ապրիլի 28, 2025

«Դիմում եմ Գագիկ Ծառուկյանին»․ Գագիկ Համբարյան

By Փետրվարի 15, 2025 60

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիմում եմ Գագիկ Ծառուկյանին։
Երեկվանից համացանցում ակտիվ տարածվում է տեղեկություն, որ Ադրբեջանի պահանջով Բելառուսի իշխանությունները ձերբակալել են բլոգեր Բելային (ազգանունը չգիտեմ)...

Պաշտոնական տեղեկություններ դեռ չկան և չեմ զարմանա, եթե Բելառուսի իշխանությունները այն չտարածեն և ծածուկ Բելային հանձնեն Բաքվին` Լապշինի օրինակով...

Բելայի հանձնումը Ադրբեջանին հերթական և շատ ծանր խայտառակությունը կլինի հայերիս համար, որը պետք է ամեն գնով կանխվի։ Այս պարագայում ամենահարմար թեկնածուն, ով կարող է այն կանխել և այդ հարցով բանակցել Բելառուսի իշխանությունների հետ Գագիկ Ծառուկյանն է, ում ընկերական հարաբերությունները Բելառուսի նախագահի հետ գաղտնիք չեն։
Պարոն Ծառուկյա'ն, ամեն հնարավորը արեք Բելայի հանձնումը Ադրբեջանին կանխելու համար. դրանով կկանխեք նաև Հայաստանի և հայության հերթական նվաստացումը»։

Գագիկ Համբարյան

Rate this item
(0 votes)

Լրահոս