Այլևս կասկած չկա՝ ջրի վրա մնալու համար Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ ամենամերձավոր անձանց. Տիգրան Աբրահամյան
Ապրիլի 28, 2025

Այլևս կասկած չկա՝ ջրի վրա մնալու համար Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ ամենամերձավոր անձանց. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Փաշինյանական խեղաթյուրված իրականությունն Արցախի հիմնախնդրի ու արցախցիների նկատմամբ նպատակ ունի նոր ներհայաստանյան թշնամություն հրահրել:

Ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա, որոշակի տրանսֆորմացիաների ենթարկվելուց հետո էլ, ներհասարական ատելությունն ու բևեռացումը փաշինյանական իշխանության լոկոմոտիվն է:

Կարծում եմ, որ այսօր որևէ մեկն այլևս կասկած չունի (նույնիսկ քպ վերնախավը), որ ջրի վրա մնալու և իր հրեշավոր գաղափարական ծրագրերը կյանքի կոչելու համար Փաշինյանը պատրաստ է մատաղ անել նույնիսկ իր ամենամերձավոր անձանց և շրջապատին:

Սա ատում է բոլորին, մարդու տեսակն առհասարակ ու իր գործողությունների ողջ բովանդակությունը այդ տրամաբանության մեջ է»:

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 15 Հունիսի 2024 11:08

Լրահոս