«Նարեկ Մալյանի և Աղվան Վարդանյանի երկխոսության այս հատվածը գրական գործ է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հունիսի 17, 2025

«Նարեկ Մալյանի և Աղվան Վարդանյանի երկխոսության այս հատվածը գրական գործ է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նարեկ Մալյանի՝ ԱԺ կատարած այսօրվա այցից է մեջբերումը։ Իմ կարծիքով՝ Աղվան Վարդանյանի հետ նրա երկխոսության այս փոքրիկ հատվածն իրականում բազում շերտեր է պարունակում իր մեջ։ Համենայն դեպս, նման զգացողություն ունեմ։ Ապագայում սա կարող է անգամ գրական ինչ-որ ստեղծագործության սյուժե դառնալ։

- Եվ վերջինը, պարոն Մալյան։ Ովքեր գալիս են իմ սենյակ, անպայման ես խնդրում եմ, պարտադրում եմ, որ խոնարհվեն մեծերի առաջ և նոր միայն հեռանան, - ասաց Վարդանյանը՝ հայացքն ուղղելով պատին կախված մեծերի նկարներին։

- Այսինքն պետք է պարտադիր խոնարհվե՞մ, - զարմացած արձագանքեց Մալյանը։
- Այո։
- Հենց ստորագրեք, ոչ թե խոնարհվեմ՝ երեք անգամ խոնարհվեմ…
- Դուք մեծերի առաջ եք խոնարհվում, - իր դիրքորոշումը պնդեց Վարդանյանը։
- Ես մեծերին ամոթով եմ նայում հիմա, որովհետև մեր երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է ու մենք Ձեր նման ազնիվ մարդու ստորագրությունների պակաս ունենք, - պատասխանեց Մալյանը։

P.S. Սխալ ասեցի։ Ոչ մի գրական գործի սյուժե էլ չի։ Այսքանով արդեն իսկ գրական գործ է»։

 
Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 16 Հունիսի 2025 18:54

Լրահոս