Հայաստանի խաղաղ նախաձեռնությունը լակմուսի թուղթ է Հարավային Կովկասի դիվանագիտության և կայունության համար. հունական To Vima թերթի անդրադարձը
Հունիսի 17, 2025

Հայաստանի խաղաղ նախաձեռնությունը լակմուսի թուղթ է Հարավային Կովկասի դիվանագիտության և կայունության համար. հունական To Vima թերթի անդրադարձը

Հունական To Vima օրաթերթում ծավալուն հոդված է հրապարակվել Հայաստանի կառավարության նախաձեռնած խաղաղության օրակարգի մասին։

Հոդվածի հեղինակ Տիգրան Ղալումյանը նշում է՝ երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է շրջել թշնամանքի էջը և հասնել Ադրբեջանի հետ պատմական խաղաղության համաձայնագրի, միջազգային հանրությունը դրան արձագանքեց քաղաքավարի հետաքրքրությամբ, բայց փոքր գործողություններով։

Սակայն, հոդվածի հեղինակի խոսքով, սեղանին դրված է շատ ավելին, քան հետխորհրդային երկու երկրների միջև երկկողմ պայմանագիրն է։ 

«Հայաստանի խաղաղ նախաձեռնությունը լակմուսի թուղթ է Հարավային Կովկասի ապագա դիվանագիտության, ժողովրդավարության և կայունության համար. տարածաշրջան, որը հաճախ անտեսվում է, բայց կարող է որոշիչ նշանակություն ունենալ Եվրոպայի ռազմավարական հետաքրքրությունների համար»,- նշում է հոդվածի հեղինակը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանն այդ առաջարկով համարձակ խաղադրույք է կատարել. դիվանագիտությունը կարող է հաջողության հասնել այնտեղ, որտեղ պատերազմը ձախողվել է, և պատմական դժգոհությունները ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թողած խորը վերքերը, կարող են իրենց տեղը զիջել համակեցության ապագային։ «Սա միամիտ տեսլական չէ, սա ռազմավարական անհրաժեշտություն է»,- ընդգծում  է հոդվածի հեղինակը։

Նա հիշեցնում  է, որ երեք տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են հակամարտության մեջ, որի կենտրոնում է էթնիկ հայկական Լեռնային Ղարաբաղը։

«1990-ականների սկզբի պատերազմը հանգեցրեց Հայաստանի վերահսկողությանը տարածաշրջանի և հարակից տարածքների նկատմամբ։ Սակայն 2020 թվականին երկրորդ պատերազմը՝ ավելի կարճ, ավելի դաժան և տեխնոլոգիապես ավելի զարգացած, հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը վերադարձրեց այդ հողերի մեծ մասը Թուրքիայի աջակցությամբ։ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարը փխրուն էր հենց սկզբից։

Այդ ժամանակվանից ի վեր տարածաշրջանը ենթարկվել է սեյսմիկ փոփոխությունների։ Ռուսաստանի Դաշնությունը, որը մի ժամանակ տարածաշրջանի հիմնական անվտանգության երաշխավորն էր, շրջվել է դեպի ներս՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Միևնույն ժամանակ, Թուրքիան և Իրանը ընդլայնել են իրենց ազդեցությունը Կովկասում։ Եվրոպան, որը մտահոգված է էներգետիկ անվտանգությամբ և միգրացիայով, միայն վերջերս է վերսկսել փոխգործակցությունը դիվանագիտական ​​ուղիներով։

Այս ֆոնին Հայաստանի վարչապետի խաղաղության առաջարկը ուշագրավ է թե՛ տոնայնությամբ,  թե՛ բովանդակությամբ։ Առաջարկի հիմքում ընկած է Հայաստանի պատրաստակամությունը միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը՝ որպես երկու ազգերի միջև խաղաղ համակեցության հիմնարար սկզբունք։ Սա ներառում է երկու կողմից էլ դժվար փոխզիջումներ և արտացոլում է Հայաստանի հանձնառությունը միջազգային իրավունքի, երկխոսության և տարածաշրջանային կայունության վրա հիմնված ապագայի նկատմամբ»,- ասված է հոդվածում։

Հոդվածագիրն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության առաջարկած խաղաղության օրակարգի ռիսկերին։ Նա նշում է, որ ներքին կյանքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բախվում է քաղաքական հակառակորդների և հանրության որոշ զանգվածների կոշտ քննադատությանը, որոնք խաղաղության պլանը համարում են դավաճանություն։ Նրա խոսքով՝ ազգային տրավման, հատկապես 2020 թվականի պատերազմում մարդային կորուստներից և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումից հետո, խորը արմատներ ունի։

«Տարածաշրջանային մակարդակում կան մտավախություններ, որ ռազմական հաղթանակներից քաջալերված և Անկարայի աջակցությունն ունեցող Ադրբեջանը կարող է Հայաստանի զիջումները մեկնաբանել ոչ թե որպես բարի կամք, այլ որպես թուլություն և ավելին պահանջել։ Իրոք, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի առաջ մղումը Հայաստանի հարավային Սյունիքի մարզով մտահոգություն է առաջացրել Հայաստանի ինքնիշխանության հնարավոր խախտումների վերաբերյալ»,- գրում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ, չնայած այս վտանգներին, հնարավոր օգուտները կարող են փոխակերպող դեր խաղալ։

Նշվում է, որ երկարատև խաղաղության համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա ապաշրջափակել առևտրային ուղիները, ներգրավել օտարերկրյա ներդրումներ և արագացնել իր ժողովրդավարական զարգացումը։ Դա նաև Հարավային Կովկասը կդիրքավորի որպես հուսալի միջանցք Արևելք-Արևմուտք հաղորդակցության համար, ինչը Եվրամիության «Գլոբալ դարպասներ» ռազմավարության առաջնահերթություններն է, որը չինական և ռուսական երթուղիներին այլընտրանքներ է փնտրում։

Վերը նշվածի համատեքստում անդրադառնալով Եվրոպայի դերին՝ հոդվածի հեղինակը շեշտում է, որ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ կողմնակի դիտորդի դեր։  Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ լինել կողմնակի դիտորդ։

«Հարավային Կովկասը կարող է հեռու թվալ, բայց այն պայքարի առաջնագիծ է ժողովրդավարական դիմադրության և ավտորիտար էքսպանսիոնիզմի միջև։ Հայաստանը միակն է իր հարևանների շրջանում, որն ընդունել է ժողովրդավարական բարեփոխումները, թափանցիկությունը և քաղաքացիական հասարակության հզորացումը՝ միաժամանակ բախվելով անվտանգության գոյաբանական սպառնալիքների։

Խաղաղության համաձայնագիրը ոչ միայն կկայունացնի անկայուն սահմանը, այլև կուղարկի ուժեղ ազդանշան, որ դիվանագիտությունը՝ նույնիսկ բարդ էթնիկ հակամարտություններում, դեռևս հնարավոր է։ ԵՄ-ի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում գովելի էր, բայց սահմանափակ։ Հիմա ժամանակն է, որ Բրյուսելը խորացնի իր ներգրավվածությունը՝ ոչ միայն երկխոսության հարթակների միջոցով, այլև իրական աջակցությամբ՝ սահմանային մոնիտորինգի առաքելություններով, ներդրումային փաթեթներով և քաղաքացիական հասարակությունների միջև գործընկերությամբ։

Ավելին, Եվրոպան պետք է միանշանակ պաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայկական վերահսկողությունը շրջանցող միջանցքի կոչերը պետք է հանդիպեն ամուր դիվանագիտական ​​դիմադրության։ Խաղաղությունը չպետք է պարտադրվի. այն պետք է կառուցվի փոխադարձ ճանաչման և հավասար արժանապատվության վրա»,- ասված է հոդվածում։

Հոդվածագրի խոսքով՝ այս պահը տարբերվող է ոչ միայն աշխարհաքաղաքականությամբ, այլև սերնդափոխությամբ։  Նրա գնահատմամբ՝ ամբողջ Հաաստանում երիտասարդ սերունդը հիասթափություն են հայտնում անվերջ պատերազմներից և գաղափարական մեկուսացումից։ «Նրանք խաղաղություն են ուզում ոչ միայն որպես հակամարտության բացակայություն, այլևս որպես հիմք հնարավորությունների՝ աշխատատեղերի, մոբիլության, նորարարությունների և աշխարհի հետ կապի։ Այս տեղաշարժը միայն Հայաստանին չէ, որ բնորոշ է։ Թբիլիսիից մինչև Կիև, Երևանից մինչև Քիշնև, նոր սերունդը մերժում է անցյալի ֆատալիզմը։ Նրանք պահանջում են, որ լիդերները ձեռնարկեն համարձակ, պատասխանատու քայլեր ինտեգրացիայի, այլ ոչ թե դեինտեգրացիայի ուղղությամբ։  Խաղաղության առաջարկը, որքան էլ այն կատարյալ չլինի, այդպիսի քայլերից մեկն է»,- գրում է հոդվածի հեղինակը։

Եզրափակելով հոդվածը՝ հեղինակը նշում է, որ Հայաստանի վարչապետի խաղաղության առաջարկը պարզապես քաղաքական մանևր չէ։ Նրա խոսքով՝ այն Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային հանրության կամքը ստուգելու թեստ է։

«Կընտրե՞նք մենք համագործակցությամբ և երկխոսությամբ հաստատված ապագա, թե կվերադառնանք պատերազմի և վրեժխնդրության ցիկլին։ Պատմությունը հետևում է, և տարածաշրջանի երիտասարդները նույնպես հետևում են, որոնց կյանքը կախված է այսօր կատարվող ընտրությունից»,- եզրափակում է հոդվածագիրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս