Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ստիպել է Իսրայելի ՀՕՊ միջոցներին հարձակվել միմյանց վրա Իսրայելի տարածքում հրթիռային հարվածների նոր ալիքի ժամանակ՝ օգտագործելով «նոր մեթոդներ», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
«Այս գործողության ընթացքում, հետախուզության և սարքավորումների ոլորտներում նոր մեթոդների և հնարավորությունների կիրառման շնորհիվ... թշնամու բազմաշերտ պաշտպանության հրամանատարական և վերահսկողական համակարգերը... ձախողվեցին... և սկսեցին հարձակվել միմյանց վրա», - հայտարարության տեքստը մեջբերել է IRNA լրատվական գործակալությունը։