Ստեփանակերտի պայթյունի գործով նոր «մեղավորներ» են գտե՞լ. «Հրապարակ»
Ապրիլի 28, 2025

Ստեփանակերտի պայթյունի գործով նոր «մեղավորներ» են գտե՞լ. «Հրապարակ»

By Փետրվարի 04, 2025 74

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում 2023 թ․ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում հնարավոր է պատասխանատվության ենթարկեն Արցախի ՊԲ վերջին հրամանատար Կամո Վարդանյանին։ Զորամասի տարածքում վառելիքի պահեստի պահպանության գործառույթը վերապահված է եղել ՊԲ հատուկ ստորաբաժանմանը, որը պետք է քաղաքացիներին անվտանգ վառելիք տրամադրեր, ինչը չի արվել։ Արցախի պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնում Վարդանյանը նշանակվել էր 2020 թ. պատերազմի ավարտից մեկ տարի անց` 2021-ի սեպտեմբերին։ Լուրեր կան, որ նա վերջերս Սուրեն Պապիկյանի խորհրդական է նշանակվել՝ հասարակական հիմունքներով։

Մենք դատախազություն հարցում էինք արել՝ ի՞նչ փուլում է հարուցված վարույթի նախաքննությունը, կա՞ն մեղադրյալներ, ո՞րն է հիմնական վարկածը։ Դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան չեն հերքել Վարդանյանի առնչության փաստը պայթյունին։ Հարցրել էինք նաեւ՝ հարուցված վարույթով Կամո Վարդանյանն ունի՞ կարգավիճակ։ Մեզ ուղարկված գրավոր պատասխանում դատախազությունը տեղեկացնում է․ «Վարույթը գտնվում է նախաքննության փուլում, իրականացվում են մեծածավալ ապացուցողական եւ վարույթային այլ գործառույթներ, որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Հայցվող մնացած տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս