Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ նոր անուններ են հայտնի դարձել
Հուլիսի 02, 2025

Բացառիկ մանրամասներ՝ Մյունխենում ընթացող «խավիարային» դատից․ նոր անուններ են հայտնի դարձել

Ով ու որքան գումարի դիմաց է սեղմել Ադրբեջանի «կոռուպցիոն ձեռքը»․ Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանում հունվարի 16-ից ընթացող դատական խիտ լսումները հենց այս հարցերի պատասխանն են փորձում վերջնականացնել։ Դատարանի առջև ԵԽԽՎ-ում Գերմանիան ներկայացրած 2 պատգամավոր է և ոչ միայն։ «Ռադիոլուր»-ին հայտնի են դարձել Ադրբեջանի կողմից նրանց կաշառելու հանցավոր սխեմային առնչվող ուշագրավ մանրամասներ ու գործով անցնողների նոր անուններ։

 

«Ռադիոլուր»-ը հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիան ներկայացրած պատգամավորներ Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության անդամներ Էդուարդ Լինցների և Աքսել Ֆիշերի անունները միջազգային առաջատար շատ լրատվամիջոցների առաջին էջերում են տեղ գտել՝ «Եվրանյուզ», BBC, New York Times և այլն։

Մասնավորապես, The Guardian-ը գրել է. «Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ մեղադրվում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական շահերի լոբբինգի դիմաց 819 հազար 500 եվրո կաշառք ստանալու մեջ։ Գումարները փոխանցվել են «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող կեղծ ընկերության միջոցով։ Դատարանը փորձում է պարզել ԵԽԽՎ-ում ադրբեջանական կոռուպցիոն ցանցին այլ անձանց ներգրավվածությունը ևս»։

Այլ անձանց ներգրավվածությունը ևս հաստատվել է։ Մարկուս Լինցներ՝ գերմանացի պատգամավոր Էդուարդ Լինցների որդին, իրավաբան, Էլլադա Մ. ՝ ծնված Թբիլիսիում՝ Վրաստան, ազգային պատկանելիությունն ու ազգանունն ամբողջությամբ չեն նշվում, Կուրտ Յոզեֆ Ս.՝ ծնված Գերմանիայում, անձնական տվյալներ չեն հաղորդվում։

Մյունխենի դաշնային գերագույն դատարանի դատավոր և քրեական գործերի մամլո ծառայության ղեկավար դոկտոր Լորան Լաֆլյորը Հանրային ռադիոյին ուշագրավ տվյալներ է հաղորդել։ «2025 թվականի հունվարի 16-ին մեկնարկած դատավարության շրջանակում մինչ այժմ արդեն անցկացվել է 16 հիմնական նիստ։ Այս ընթացքում 13 դատական նիստ չեղարկվել է գործով ներգրավված անձանց հիվանդության պատճառով»,-հայտնել է նա։

Օրեր առաջ Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանում խավիարային դիվանագիտության գործով դատական լսումները խիտ գրաֆիկով սահմանված էին մինչև օգոստոս։ Նոր ժամանակացույցով դրանք ավելացվել են մինչև տարեվերջ։ Չնայած դրան՝ մինչ օրս դեռ հստակ չէ դատավճռի հրապարակման օրը։

«Ռադիոլուր»-ին տրամադրվել է Մյունխենի գլխավոր դատախազության մեղադրական եզրակացությունը, որում բացառիկ մանրամասներ կան խավիարային գործարքների հանգամանքների, որպես կաշառք ստացված գումարների չափերի, կոռուպցիոն սխեմաների մասին։

Մեղադրական եզրակացության մեջ հստակ ձևակերպված է, որ 2001-ին Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր Ադրբեջանը շարունակ փորձել է ԵԽԽՎ-ում կամ դրա հանձնաժողովներում իր շահերն առաջ տանել՝ քվեարկությունների վրա ազդելով, եվրոպացի պատգամավորներին կաշառելով և պահանջելով, որ նրանք հօգուտ Բաքվի որոշում կայացնեն և ցանկալի խմբագրումներ մտցնեն ընդունվող բանաձևերում։

Մանրամասները՝ տեսանյութում

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի զինված ուժերը զգուշացրել են Ադրբեջանին. Հայտարարություն

Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանը պատրաստվում է փակել բոլոր ռուսալեզու դպրոցները

Իրանը ակտիվորեն բանակցություններ է վարում չինական J-10C բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման շուրջ

Իժևսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 45-ի

Կադրեր՝ Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ղեկավարի ձերբակալումից

Հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ադրբեջանում ձերբակալվել են ռուսաստանցիներ՝ Իրանից թմրանյութերի տարանցման կասկածանքով

Թրամփը կարող է արտաքսել Մասկին

Բաքվի քայլերին ի պատասխան՝ Ռուսաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ

Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Դանիայում կանայք վիճակահանությամբ բանակ կզորակոչվեն

Իրանում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 950-ի

Վրաստանում ՆԳՆ-ն կմտնի ցանկացած մասնավոր սեփականության տարածք՝ «անօրինական միգրանտ հայտնաբերելու» հիմքով

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու Մակրոնը․ ինչ են քննարկել

Բաքվում անվտանգության ուժերը ձերբակալել և ծեծի են ենթարկել ռուսաստանցի ՏՏ մասնագետների. «Осторожно, новости»