Ուրանի հարստացումը քննարկման ենթակա չէ․ Արաղչի
Հուլիսի 02, 2025

Ուրանի հարստացումը քննարկման ենթակա չէ․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջուկային բանակցություններում ԱՄՆ-ի վերջին դիրքորոշումը իռացիոնալ է և անընդունելի՝ ընդգծելով, որ ուրանի հարստացումը Իրանի համար քննարկման ենթակա չէ, հաղորդում է Mehr-ը։

Երկուշաբթի օրը հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հիշատակին նվիրված արարողությանը արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի միջուկային բանակցություններին։

«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, ամերիկացիների բոլորովին իռացիոնալ և անտրամաբանական դիրքորոշումներն են, որոնք հրապարակվել են վերջին օրերին, - լրագրողներին հայտարարել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։ - Իրանն անհապաղ արձագանքել է այդ հայտարարություններին։ Մեր տեսանկյունից ուրանի հարստացումը բանակցությունների առարկա չէ։ Ես արդեն հստակ պատասխան եմ տվել վերջին մի քանի օրերի ընթացքում, և այսօր Իսլամական հեղափոխության առաջնորդը նույնպես իր դիրքորոշումը միանգամայն հստակ ներկայացրեց։ Մենք բանակցությունների մեջ ենք մտել՝ հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք ապահովում են իրանցի ժողովրդի իրավունքները, և մենք ոչ մի պարագայում փոխզիջման չենք գնա այդ իրավունքների հարցում»։

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին Իրանում ուրանի հարստացումը դադարեցնելու ԱՄՆ-ի կոչը «անհեթեթություն» էր անվանել։

«(Միջուկային) բանակցությունների հարց է բարձրացվել։ Ես նախազգուշացում ունեմ մյուս կողմի համար», - ասել է նա՝ հավելելով, որ ամերիկյան կողմը, որը մասնակցում է այդ անուղղակի բանակցություններին, պետք է խուսափի անիմաստ հայտարարություններից։ ««Մենք թույլ չենք տա Իրանին ուրան հարստացնել» տիպի հայտարարություններն անհեթեթություն են։ Ոչ ոք (Իրանում) ուրիշների թույլտվությանը չի սպասում։ Իսլամական Հանրապետությունն ունի իր սեփական քաղաքականությունն ու մեթոդները և դրանք կյանքի կկոչի», - ընդգծել է նա։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի զինված ուժերը զգուշացրել են Ադրբեջանին. Հայտարարություն

Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանը պատրաստվում է փակել բոլոր ռուսալեզու դպրոցները

Իրանը ակտիվորեն բանակցություններ է վարում չինական J-10C բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման շուրջ

Իժևսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 45-ի

Կադրեր՝ Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ղեկավարի ձերբակալումից

Հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ադրբեջանում ձերբակալվել են ռուսաստանցիներ՝ Իրանից թմրանյութերի տարանցման կասկածանքով

Թրամփը կարող է արտաքսել Մասկին

Բաքվի քայլերին ի պատասխան՝ Ռուսաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ

Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Դանիայում կանայք վիճակահանությամբ բանակ կզորակոչվեն

Իրանում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 950-ի

Վրաստանում ՆԳՆ-ն կմտնի ցանկացած մասնավոր սեփականության տարածք՝ «անօրինական միգրանտ հայտնաբերելու» հիմքով

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու Մակրոնը․ ինչ են քննարկել

Բաքվում անվտանգության ուժերը ձերբակալել և ծեծի են ենթարկել ռուսաստանցի ՏՏ մասնագետների. «Осторожно, новости»