Իրաքի վարչապետ Մոհամեդ ալ-Սուդանին հայտարարել է, որ Բաղդադը 20-ական միլիոն դոլար կհատկացնի Գազայի հատվածի և Լիբանանի վերականգնման համար։
«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ փոխանցելով Իրաքի վարչապետի հայտարարությունը։
«Մենք հայտարարում ենք համատեղ արաբական աշխատանքը խթանելու համար 18 նախաձեռնությունների մասին։ Իրաքը 20 միլիոն դոլար կհատկացնի Գազայի վերականգնմանը և 20 միլիոն դոլար՝ Լիբանանի վերականգնմանը»,-ասել է ալ-Սուդանին Բաղդադում Արաբական լիգայի գագաթնաժողովի բացման ժամանակ։