Կիբերհարձակման հետևանքով Coinbase-ը կրել է մինչև 400 միլիոն դոլարի վնաս
Մայիսի 17, 2025

Կիբերհարձակման հետևանքով Coinbase-ը կրել է մինչև 400 միլիոն դոլարի վնաս

Coinbase կրիպտոարժույթի բորսան հայտնել է, որ կիբերհարձակման հետևանքով ընկերությանը պատճառվել է 180-400 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս։

Ընկերության փոխանցմամբ՝ 2025 թվականի մայիսի 11-ին նրանք էլեկտրոնային նամակ են ստացել անհայտ աղբյուրից, որը պնդել է, թե տիրապետում է որոշ հաճախորդների հաշիվների և ընկերության ներքին փաստաթղթերի վերաբերյալ տվյալների։

Coinbase-ի հայտարարության համաձայն՝ հարձակման ընթացքում գողացվել են որոշ անձնական տվյալներ, մասնավորապես՝ հաճախորդների անունները, հասցեները և էլեկտրոնային փոստի հասցեները։ Սակայն, ըստ ընկերության, հաքերներին չի հաջողվել ստանալ մուտքի հավատարմագրեր կամ գաղտնաբառեր։ Ընկերությունը հայտնել է, որ պատրաստ է փոխհատուցում տրամադրել այն հաճախորդներին, որոնք հարձակման ընթացքում խաբեության զոհ են դարձել և գումարներ են փոխանցել կիբերհանցագործներին։

Ըստ հաղորդագրության՝ հաքերները փորձել են տեղեկատվություն հավաքել ԱՄՆ-ի սահմաններից դուրս աշխատող կապալառուների և աշխատակիցների միջոցով, որոնք ներգրավված են եղել աջակցման դերերում։ Ընկերությունը նշել է, որ տվյալ անձինք ազատվել են աշխատանքից։

Այս դեպքից առանձին, ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) սկսել է հետաքննություն՝ պարզելու, թե արդյոք Coinbase-ը իրականում ներկայացրել է ճիշտ տվյալներ օգտատերերի թվի վերաբերյալ։ Այդ մասին Reuters-ին հայտնել են գործին ծանոթ երկու աղբյուր։

Աղբյուրների տվյալներով՝ հանձնաժողովը նաև ուսումնասիրում է, թե օգտատերերի վերաբերյալ հնարավոր սխալ տեղեկատվությունը կարող է արդյոք վկայել SEC-ում գրանցված ընկերությունների համար պարտադիր «Ճանաչիր քո հաճախորդին» (KYC) կանոնների անբավարար կատարման մասին։

Coinbase-ի մամուլի խոսնակը հերքել է, որ SEC-ը հետաքննում է ընկերության համապատասխանությունը KYC և Բանկային գաղտնիության մասին օրենքի պահանջներին։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 17 Մայիսի 2025 12:25

Լրահոս

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հայտնի է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանը

Մոսկվայի մետրոյի 90-ամյակի առթիվ գնացքների շքերթ է մեկնարկել․ կադրեր

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Իսպանիայում հայտնել են՝ Զելենսկու վերջին «բեմական ներկայացումը» ՌԴ-ի օգտին էր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Բելառուս

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կանադայի ԱԳ նորանշանակ նախարարին

Իրանը ստիպված է առաջին անգամ բանակցություններ վարել` ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման սպառնալիքի ներքո. Պետդեպ

Սպորտը և բաղնիքը չի կարելի համատեղել ալկոհոլի հետ. նարկոլոգ

Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդու մարմին

«Հայտնի է՝ ինչ է Ռուսաստանը պահանջել Ուկրաինայից»․ Bloomberg

Իրանը չի վախենում սպառնալիքներից․ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կշարունակվեն. Փեզեշքիան

Սահարայից փոշու զգալի քանակություն է սպասվում